Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տնային խաղում 4-3 հաշվով հաղթեց «Նոային»։
«Արարատ-Արմենիայի» կազմում դուբլի հեղինակ դարձան գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան և պորտուգալացի կիսապաշտպան Ադրիանո Կաստանեյրան։ Հյուրերից աչքի ընկան Նիկո Վարելան, Պաուլ Խլադոնը և Սերգեյ Մուրադյանը։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանն ու պատրաստել ֆոտոշարք։
Այս հաղթանակից հետո Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 13 միավոր ու հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Ուրարտուին», որը սեպտեմբերի 15-ին 2-4 հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»։ «Նոան» 12 միավորով նահանջեց 5-րդ տեղ։