«Արարատ» - «Արարատ-Արմենիա» ֆուտբոլի Fastex Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպման անցկացման վայրն ու ժամը փոխվել է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 4-ին նախատեսված խաղը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի Արմավիրի Քաղաքային մարզադաշտում։ Հանդիպումը 19:00-ի փոխարեն կմեկնարկի 15:00-ին:
Խաղը «Հանրապետական» ստադիոնից տեղափոխվել է, քանի որ աշխատանքներ են կատարվում հոկտեմբերի 6-ին կայանալիք «Փյունիկ» (Հայաստան) - «Ժալգիրիս» (Լիտվա) Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման համար: