Ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականը հրապարակել է անհատական գլխավոր մրցանակի` «Ոսկե գնդակի», բոլոր 30 հավակնորդների անունները։
2003 թվականից ի վեր առաջին անգամ հավակնորդների ցանկում չեն ընդգրկվել Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսին։ Արգենտինացին «Ոսկե գնդակին» արժանացել է 8, իսկ պորտուգալացին` 5 անգամ։
• Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա)
• Հական Չալհանօղլու («Ինտեր», Թուրքիա)
• Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա)
• Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա)
• Արտյոմ Դովբիկ («Ռոմա», Ուկրաինա)
• Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա)
• Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր», Իսպանիա)
• Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
• Մաթս Հումելս («Ռոմա», Գերմանիա)
• Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա)
• Տոնի Կրոս (ավարտել է կարիերան, Գերմանիա)
• Ադեմոլա Լուկման («Ատալանտա», Նիգերիա)
• Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Արգենտինա)
• Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա)
• Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա)
• Մարտին Էդեգոր («Արսենալ», Նորվեգիա)
• Դանի Օլմո («Բարսելոնա», Իսպանիա)
• Քոուլ Փալմեր («Չելսի», Անգլիա)
• Դեկլան Ռայս («Արսենալ, Անգլիա)
• Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա)
• Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ», Գերմանիա)
• Բուկայո Սակա («Արսենալ», Անգլիա)
• Ուիլյամ Սալիբա («Արսենալ», Ֆրանսիա)
• Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ», Ուրուգվայ)
• Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)
• Վիտինյա (ՊՍԺ, Պորտուգալիա)
• Նիկո Ուիլյամս («Աթլետիկ Բիլբաո», Իսպանիա)
• Գրանիտ Ջակա («Բայեր», Շվեյցարիա)
• Ֆլորիան Վիրց («Բայեր», Գերմանիա)
• Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)
Մրցանակը հանձնվելու է այս տարվա հոկտեմբերի 28-ին Փարիզում։


