Բելգիայի ֆուտբոլի ասոցիացիան հրապարակել է այն 25 ֆուտբոլիստի ցանկը, որոնց հավաքականի գլխավոր մարզիչ Դոմիենիկո Տեդեսկոն հրավիրել է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
Դարպասապահներ. Կուն Կաստելս («Վոլֆսբուրգ»),Մատս Զելս («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Թոմաս Կամինսկի («Լութոն»)։
Պաշտպաններ. Տիմոտի Կաստան («Ֆուլհեմ»), Վաուտ Ֆաս («Լեսթեր»), Աքսել Վիտցել («Աթլետիկո»), Մաքսիմ դե Կեյպեր («Բրյուգե»), Տոմա Մենյե («Տրաբզոնսփոր»), Արթյուր Տեատե («Ռեն»), Զենո Դեբաստ, Յան Վերտոնգեն (երկուսն էլ «Անդերլեխտ»)։
Կիսապաշտպաններ. Ամադու Օնանա («էվերթոն»), Յանիկ Ֆերեյրա Կարասկո («Ալ Շաբաբ»), Աստեր Վրանկս («Վոլֆսբուրգ»), Յուրի Տիլեմանս («Ասթոն Վիլա»), Օրել Մանգալա («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Արթյուր Վերմերեն («Աթլետիկո»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)։
Հարձակվողներ. Դոդի Լուկեբակիո («Սևիլյա»), Ժերեմի Դոկու («Մանչեսթեր Սիթի»), Լոյիս Օպենդա («ՌԲ Լայպցիգ»), Լեանդրո Տրոսարդ («Արսենալ»), Շառլ դե Կետելարե («Ատալանտա»), Յոհան Բակայոկո (ՊՍՎ), Ռոմելու Լուկակու («Ռոմա»)։
Ազգային հավաքական չի հրավիրվել վնասվածքից ապաքինված Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան:
Տեդեսկոն կազմը հրապարակելուց հետո մամուլի ասուլիս է տվել և լրագրողների հարցերին պատասխանելիս բացատրել, թե ինչու է հայտացուցակից դուրս մնացել 32-ամյա դարպասապահը.
«Կուրտուան անկեղծ է եղել ինձ հետ զրույցում։ Նա ավելի լավ գիտի իր մարմինը։ Լա լիգայում երեք-չորս հանդիպման մասնակցելը և Եվրո-2024-ում խաղալը բավական տարբեր են։ Նա պատրաստ չէր Եվրո-ին, և ստիպված ենք մրցաշարին մասնակցել այն դարպասապահներով, որոնք ընդգրկվել են հայտացուցակում»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Բելգիայի թագավորական ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան նախորդ տարվա օգոստոսին ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք էր ստացել։ Նա մարզումներին վերադարձավ փետրվարին, սակայն մարտին կրկին վնասվածք ստացավ` աջ ծնկի ներքին մենիսկի պատռվածք։ Դարպասապահը 2023/24 մրցաշրջանում առաջին հանդիպմանը մասնակցեց միայն մայիսի 4-ին` դաշտ դուրս գալով իսպանական Լա լիգայի 34-րդ տուրի «Կադիսի» դեմ խաղում (3-0)։ Հետագայում նա «Արքայական ակումբի» կազմում ևս երեք հանդիպման է մասնակցել։