Logo

Առանց կանանց ու ընկերուհիների. Նագելսմանը նոր արգելք է դրել Գերմանիայի հավաքականում

12:56 / 04.07.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելվել է իրենց կանանց ու ընկերուհիներին հրավիրել թիմի հյուրանոց:

Bild-ը գրում է, որ «Բունդեսթիմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի կարծիքով ֆուտբոլիստները պետք է կենտրոնանան Եվրո-2024-ի որոշիչ խաղերի վրա, իսկ կանայք ու ընկերուհիները կշեղեն նրանց:

Հատկանշանակ է, որ խմբային փուլում և 1/8 եզրափակիչում Նագելսմանը նման արգելք չէր դրել թիմի վրա:

Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Գերմանիայի հավաքականը մրցելու է Իսպանիայի հետ: Խաղը կկայանա հուլիսի 5-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ