Logo

Առանց արգանդի և ամորձիներով. Փարիզ-2024-ի սկանդալային չեմպիոնի բժշկական հետազոտությունների արդյունքները

00:41 / 05.11.2024Բռնցքամարտ
null

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ալժիրցի բռնցքամարտիկ Իման Խելիֆի վերաբերյալ կրկին սկանդալային տեղեկություններ են հրապարակվել:

Reduxx-ը հրապարակել է Խելիֆի բժշկական հետազոտությունների արդյունքները, նրա օրգանիզմում հայտնաբերվել են XY (արական) քրոմոսոմներ։

ՄՌՏ-ն էլ բռնցքամարտիկի մոտ ցույց է տվել արգանդի բացակայություն ամորձիների և միկրոպենիսի առկայություն:

Այս տվյալներին սոցցանցերում արձագանքել է հայտնի լրագրող Մորգան Փիրսը։

«Հաստատելով այն, ինչ ասում էին մեզնից ոմանք այն ժամանակ. Խելիֆը կենսաբանորեն տղա է: Ոսկե մեդալն այժմ պետք է խլել ու շնորհել լավագույն իսկական կնոջը»,- գրել է բրիտանացին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ