Տոլյատիի «Ակրոնի» մարզական տնօրեն Արամ Զադոյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Ռոստովի» նկատմամբ արտագնա հաղթանակը 2-0 հաշվով։
«Շատ վառ խաղ էր առաջին խաղակեսում, երկրորդում մի քիչ ծանր էր, սակայն ուրախ ենք արդյունքի, տղաների ու հաղթանակի համար։ Շարժվում ենք առաջ, շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար»,- Զադոյանի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։
Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրից հետո «Ակրոնը» 11 միավորով 9-րդ տեղում է։