Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Արամ Խամոյանը Երևանի ԲԿՄԱ-ից տեղափոխվել է «Նոա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Այստեղից սկսվում է «Նոայի» հետ իմ ճանապարհը։ Հպարտորեն կրելով այս մարզաշապիկը՝ կտամ առավելագույնը՝ նոր հաղթանակներ կերտելու համար»,- պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է 25-ամյա ֆուտբոլիստը:
Խամոյանը ԲԿՄԱ-ում խաղում էր 2021 թվականից, նախկինում հանդես է եկել նաև «Արարատ-Արմենիայում»: Կիսապաշտպանն «Ուրարտուի» սան է:


