Logo

«Նոայի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Հեղինակ
FastNews
13:42 / 15.08.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Արամ Հակոբյան

Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Արամ Հակոբյանը 2021-ի հունիսին էր միացել «Նոայի»՝ նշանակվելով թիմի գլխավոր մարզիչ։ Այնուհետև նա կատարել էր ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պարտականությունները, նաև գլխավոր մարզիչի խորհրդականն էր: Մոլդովացի մասնագետ Իգոր Պիկուշչակի՝ այս ամռանը «Նոայից» հեռանալուց հետո Հակոբյանը զբաղեցրել էր գլխավոր մարզիչի պաշտոնը։

Օգոստոսի 15-ին Արամ Հակոբյանը նշում է ծննդյան 43-րդ տարեդարձը։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային 3 տուրերից հետո «Նոան» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում «Նոան» օգոստոսի 20-ին կընդունի «Ուրարտուին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ