«Փյունիկը» պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի ակադեմիայի սպորտային տնօրեն է նշանակվել Արամ Գյուլբուդաղյանը:
57-ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է 2011 թվականին «Իմպուլսում»: Այնտեղ Գյուլբուդաղյանն անցկացրել է 2 տարի, որից հետո տեղափոխվել է «Ալաշկերտ», իսկ արդեն 2017թ. համալրել է «Փյունիկը»:
Արամ Գյուլբուդաղյանը 2022/23 մրցաշրջանում «Փյունիկի» Մ18 տարեկանների թիմի հետ դարձել է Հայաստանի այդ տարիքային խմբի գավաթակիր: Փորձառու մարզիչն այս պահին գլխավորում է «Փյունիկ 2009» թիմը, որի հետ 2023/24 մրցաշրջանում դարձել է այդ տարիքային խմբի հաղթող։
Արամ Գյուլբուդաղյանն ունի մարզչական PRO արտոնագիր: