«Ֆիլադելֆիայի» կենտրոնական Ջոել Էմբիդը կարիերայի ընթացքում աննախադեպ թվեր է գրանցում տուգանային նետումներ վաստակելու հաշվարկում: Միջինը 36 րոպեի հաշվարկում կամերունցի բասկետբոլիստը 11,36 նետում է կատարում, գրում է StatMuse-ը:
Երկրորդ տեղը զբաղեցնում է NBA-ի լեգենդ Շաքիլ Օ՛Նիլը, որը կարիերայում միջինը մեկ խաղում 9,66 տուգանային է իրացրել:
Առաջին ու երկրորդ տեղերի միջև 18 տոկոսի տարբերություն է, դա նույնքան է, որքան Օ՛Նիլի և 20-րդ տեղը զբաղեցնող Թրեյ Յանգի (8,18) միջև:
Ընթացիկ մրցաշրջանում Էմբիդը միջին ցուցանիշից ավելի հաճախ է մոտենում ազատ նետումների գծին՝ 11,9: «Սիքսերսի» կենտրոնականը միջինում գրանցում է 35,1 միավոր, 11,4 անդրադարձ և 5,9 ասիստ: