«Այաքսի», «Ռոմայի» ու «Ինտերի» նախկին պաշտպան Քրիստիան Կիվուն դարձել է «Պարմայի» գլխավոր մարզիչը, հայտնում է իտալական ակումբը:
Ռումինացի մասնագետի հետ պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել:
Կիվուն 2018 թվականից աշխատում էր «Ինտերի» ակադեմիայում՝ մարզելով տարբեր տարիքային թիմեր: «Պարման» նրա մարզչական կարիերայի առաջին պրոֆեսիոնալ թիմն է:
Երեկ «խաչակիրները» պաշտոնանկ էին արել գլխավոր մարզիչ Ֆաբիո Պեկիային:
Պարման Ա Սերիայում 25 խաղից հետո 20 միավորով 18-րդ տեղում է:



