Logo

Առաջին պարտիայում Յան Նեպոմնյաշչնին կխաղա սպիտակ խաղաքարերով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:25 / 08.04.2023Շախմատ
null

Ղազախստանի Աստանա քաղաքում ապրիլի 9-ին կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի առաջին պարտիայում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնին կխաղա սպիտակ խաղաքարերով: Չինացի Դին Լիժենը սպիտակներով կխաղա զույգ տուրերում:

Շախմատային թագի մրցամարտի բացման արարողության ժամանակ վիճակահանությունն անցկացվել է ռոբոտի օգնությամբ։

Աշխարհի նոր չեմպիոնին որոշելու համար մրցաշարում կանցկացվի 14 պարտիա: Յուրաքանչյուր 2 տուրից հետո մրցաշարի մասնակիցներին հանգստյան օր կտրամադրվի: Հավասար արդյունքի դեպքում աշխարհի չեմպիոնը կորոշվի արագ շախմատի լրացուցիչ մրցաշարում:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է, որից 1,2 միլիոնը կստանա աշխարհի չեմպիոնը:

Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարում հաղթած Յան Նեպոմնյաշչնին շախմատային թագը պետք է վիճարկեր աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Սակայն նորվեգացի գրասմայստերը հրաժարվել էր մրցել ռուսաստանցու հետ, ինչից հետո այդ իրավունքը ստացել էր Հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիժենը: ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Նեպոմնյաշչնին երկրորդ տեղում է, իսկ Լիժենը երրորդն է։ Առաջատարը Մագնուս Կառլսենն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա