VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանի» մամուլի ծառայությունը հետևյալ հրապարակմամբ է հանդես եկել․ «Օգոստոսի 7-ին VBET Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երկրորդ տուրում «Սևանը» մրցակցի հարկի տակ 1։4 հաշվով պարտություն կրեց «Ուրարտուից»։
Հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել հանդիպում մեր ակումբի ղեկավարության ու գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի միջև։ Կողմերը երկկողմանի համաձայնությամբ որոշել են դադարեցնել համագործակցությունը։
«Սևան» ակումբը շնորհակալություն է հայտնում Արմեն Շահգելդյանին կատարած աշխատանքի համար, և ցանկանում հետագա հաջողություններ մարզչական կարիերայում»,- նշված է հայտարարության մեջ:
Առաջին խմբի նախորդ առաջնության հաղթող «Սևանը» VBET Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում 5-2 հաշվով առավելության էր հասել «Վանի» նկատմամբ:
Արթուր Դավթյանի խորհրդանշական հարվածը, «Ուրարտուի» կամային հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը

