Նոյեմբերի 3-4-ը կայացել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի հանդիպումները:
Մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականները զբաղեցնող ԲԿՄԱ-2-ը և «Սյունիքը» հաղթողին չպարզեցին, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Վաչե Հակոբյանի գոլին խաղավերջում սյունիքցիներից պատասխանել է Արտեմ Արուտյունյանը:
Բանակայինները 11 խաղից հետո ունեն 31 միավոր, իսկ Արամ Ոսկանյանի թիմը 10 տուրում վաստակել է 25 միավոր:
ՀՖՖ-ի կայքը ներկայացրել է տուրի բոլոր հանդիպումների մանրամասները.
Փյունիկ Ակադեմիա - «Շիրակ-2»՝ 3:1
Խաղի արձանագրությունը
«Նոա-2» - «Արարատ-2»` 2:1
Խաղի արձանագրությունը
ԲԿՄԱ-2 - «Սյունիք»` 1:1
Խաղի արձանագրությունը
«Միկա» - «Նիկարմ»՝ 3:0
Խաղի արձանագրությունը
«Անդրանիկ» - «Լեռնային Արցախ»՝ 0:2
Խաղի արձանագրությունը
«Արարատ-Արմենիա-2» - «Ուրարտու-2»՝ 2:3
Խաղի արձանագրությունը