Ձմեռային դադարից հետո վերսկսվել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը:
Առաջատար «Արարատ-2»-ը 19-րդ տուրում հյուրընկալվել է «Ալաշկերտ-2»-ին և հաղթել 2-0 հաշվով: «Վեստ Արմենիան» արտագնա խաղում 2-1 հաշվով ուժեղ է գտնվել «Սյունիքից», իսկ Կապանի «Գանձասարը» տանը երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Արարատ-Արմենիա-2»-ի դարպասը:
Առաջատար «Արարատ-2»-ն ունի 46 միավոր և երկու միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Վեստ Արմենիային»։ Լավագույն եռյակը եզրափակող «Գանձասարն» ունի 39 միավոր։
Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն