Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:
Առաջին տեղը գրավել է «Տորոնտո Ռեպտորսի» պաշտպան Առ Ջեյ Բարեթը, որը «Դենվերի» դեմ խաղում դանք է կատարել Աարոն Գորդոնի վրայով:
Ընթացիկ մրցաշրջանում այդ խաղն առաջինն էր կանադացու համար: Մինչև այդ նա վնասվածք ուներ: