Logo

Առաջին կեսը՝ տրիբունայից, երկրորդը՝ պահեստայինների նստարանից. անսովոր դեպք «Բավարիայի» խաղում

18:24 / 07.03.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բավարիա» – «Բայեր» առաջին խաղում (3:0) մյունխենցիների դարպասապահ Սվեն Ուլրայխը տարօրինակ իրավիճակում է հայտնվել, գրում է Sky.de-ն:

Չնայած նրան, որ գերմանացին հայտավորված է եղել խաղին՝ նա հանդիպման առաջին կեսը դիտել է տրիբունայից՝ ամենօրյա հագուստով:  Երկրորդ կեսում վնասվածք է ստացել դարպասապահ Մանուել Նոյերը և նրան փոխարինել է թիմի նորեկ Յոնաս Ուրբիգը:

Այդ պատճառով մարզիչները հրահանգել են Ուլրայխին տեղ զբաղեցնել պահեստայինների նստարանին, որպեսզի անհրաժեշտության դեպքում նա նույնպես փոխարինման դուրս գա: Գերմանացին շտապել է հանդերձարան, մարզահագուստ հագել և տեղ զբաղեցրել պահեստայինների նստարանին:

Ընթացիկ մրցաշրջանում Ուլրայխը մասնակցել է 2 հանդիպման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա