«Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, դուբլի հեղինակ դառնալով «Բրայթոնի» դեմ խաղում (3-2), Անգլիայի Պրեմիեր լիգայում բացել է գոլերի հաշիվը լոնդոնյան ակումբի կազմում։
Անգլիայի առաջնությունում «Չելսիի» կազմում առաջին գոլը խփելու համար Ֆերնանդեսից պահանջվել է 43 հարված։ Նույնքան հարված ԱՊԼ-ի այս մրցաշրջանում գոլ չխփած ֆուտբոլիստներից ոչ մեկ չի կատարել, հաղորդում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Չելսին» այս տարվա հունվարին 121 միլիոն եվրո էր վճարել Լիսաբոնի «Բենֆիկային»։ Արգենտինացին դարձել էր ֆուտբոլի պատմության ամենաթանկ կիսապաշտպանը։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ֆերնանդեսը կատարել է նաև 2 գոլային փոխանցում։