«Sesame Street» մանկական հեռուստաշոուի մեջ նոր կերպար է ավելացվել: Սա ասիական ծագումով առաջին կերպարն է շոուի պատմության մեջ. հայտնում է Associated Press-ը։
Հաղորդման նոր հերոսը կլինի Մուփեթը, ում անունը Ջի Յանգ է՝ կորեական արմատներով յոթամյա ամերիկուհի: Նա սիրում է ռոք երաժշտություն և սքեյթբորդինգ: Հերոսը կներկայացվի շոուի նոր դրվագում, որը եթեր դուրս կգա նոյեմբերի 25-ին:
Ըստ սյուժեի, կերպարի ռասիստական հայտարարություն կհնչի Ջի Յանգի դեմ՝ նա Մուփեթին խորհուրդ կտա «վերադառնալ տուն»: Միջադեպը առիթ կհանդիսանա, որպեսզի Սեզամ փողոցի բնակիչները բարձրաձայնեն բազմազանության և ընդունվածության մասին:
Դրվագում կներկայացվեն նաև ասիացի հայտնիներ՝ թենիսիստուհի Նաոմի Օսական, դերասան Սիմու Լյուն և խոհարար Մելիսա Քինգը:
«Շատ կարևոր է, որ նա կորեացի և ամերիկուհի է, ոչ միայն կորեուհի: Նա այստեղ է ծնվել։ Հուսով եմ, որ սա կօգնի բացատրել, թե ինչ է ռասիզմը և կսովորեցնի երեխաներին ճանաչել և ընդդիմանալ դրան», – ասաց Քեյթլին Քիմը, ով նոր Muppet-ի տիկնիկավարն է:
Ավելի վաղ «Sesame Street»-ի դրվագներից մեկում կարող եք գտնել երկու գեյ հայրերի:
Մինչ այդ մանկական այս հեռուստաշոուում հայտնվել էր թմրամոլների ընտանիքից Կարլի անունով հերոսուհին: