Logo

Առաջին անգամ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ երաժշտական ընդմիջում կլինի

20:40 / 06.03.2025Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ երաժշտական ընդմիջում կլինի, հաղորդում է CNN Sports-ը:

2026 թվականին կայանալիք Մունդեալի եզրափակիչը կանցկացվի հուլիսի 19-ին Նյու Ջերսիի «Մեթլայֆ» ստադիոնում: 

ՖԻՖԱ-ն կաշխատի բրիտանական Coldplay խմբի հետ` կազմակերպելով երաժշտական շոուն: Coldplay-ը ելույթ է ունեցել 2016-ի Սուպերբոուլի ընդմիջման ժամանակ և հրավիրել այնպիսի արտիստների, ինչպիսիք են Բրունո Մարսը և Բեյոնսեն: Ինֆանտինոն չի տեղեկացրել` Coldplay-ը ելույթ կունենա ԱԱ-2026-ի եզրափակիչ խաղի ընդմիջմանը, թե ոչ: Բայց նրանք կօգնեն կազմել արտիստների ցուցակը:

Դեռևս պարզ չէ` արդյոք ԱԱ-2026-ի եզրաափակիչ խաղի 15 րոպեանոց ընդմիջումը կերկարաձգվի երաժշտական շոուի համար, թե այդ ժամանակը բավական կլինի:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի երեք երկրում` ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Առաջին անգամ կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ