Logo

Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը կմասնակցի 12 թիմ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:51 / 14.07.2022• Հայկական ֆուտբոլ
մրցաշրջանի վիճակահանություն

ՀՖՖ շտաբ-բնակարանում հուլիսի 14-ին կայացել է Հայաստանի Առաջին խմբի 2022/2023 մրցաշրջանի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Վիճակահանության արդյունքում 12 մասնակից ակումբ ստացել է հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն՝ կկազմվի առաջնության խաղացանկը.

  1. «Վեստ Արմենիա»
  2. «Արարատ-2»
  3. «Լեռնային Արցախ-2»
  4. «Փյունիկ Ակադեմիա»
  5. «Ուրարտու-2»
  6. «Շիրակ-2»
  7. «Ալաշկերտ-2»
  8. «Սյունիք»
  9.  ԲԿՄԱ-2
  10. «Գանձասար»
  11. «Միկա»
  12.  «Արարատ-Արմենիա-2»

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2022/23 մրցաշրջանի մեկնարկային օրը և ամբողջական խաղացանկը հայտնի կդառնան ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկը կհրապարակվի յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ