Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրից հետո միանգամից չորս շախմատիստներ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը, Հայկ Մարտիրոսյանը և Զավեն Անդրիասյանը 2-ական միավորով ստանձնեցին առաջատարի դերը:
3-րդ տուրն անհաջող էր գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի համար, որը մրցաշարում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Արման Միքայելյանին: Հաղթանակներ տարան նաև Մամիկոն Ղարիբյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, որոնք մրցում էին համապատասխանաբար Տիգրան Պետրոսյանի և Դավիթ Շահինյանի նկատմամբ:
Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանն ու Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանն ու Արման Փաշիկյանը հաշտություն կնքեցին։