Logo

Առաջատար «Նոան» Գյումրիում պարտվեց «Շիրակին»

20:59 / 27.04.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» առաջնության 31-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց Գյումրիի «Շիրակին»: Խաղի միակ գոլը խփեց կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն:

«Նոայի» կազմում 89-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը:

«Նոան» 68 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, երեք միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային», որը ժամեր առաջ այս տուրի շրջանակում հաղթել է «Վեստ Արմենիային», չորս միավորով առաջ է լավագույն եռյակը եզրափակող «Փյունիկից», որն ապրիլի 28-ին կմրցի գործող չեմպիոն «Ուրարտուի» հետ:

«Շիրակն» էլ 28 միավորով բարձրացավ 8-րդ տեղ:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր

«Շիրակ» - «Նոա»՝ 1-0

Մորի Կոնե, 68

Հեռացում՝ Օգնյեն Չանչարևիչ, 89 («Նոա»)

Ֆոտո՝ «Շիրակի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա