Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում առաջատար Լևերկուզենի «Բայերը» սեփական դաշտում հանդիպեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Թիմերը չկարողացան պարզել հաղթողին՝ 0-0:
Հյուրերի կազմում հանդիպմանը հայտավորված էր Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղալու հնարավորություն չստացավ:
Չնայած միավորների կորստին՝ Խավի Ալոնսոյի գլխավորած թիմը շարունակում է անպարտելի մնալ ու 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Բավարիան» ունի 47 միավոր, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 21 միավորով 12-րդն է։
Բունդեսլիգա, 19-րդ տուր
«Բայեր Լևերկուզեն» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 0-0