ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը:
Առաջին խաղային օրը Շանթ Սարգսյանը 5 խաղափուլից հետո վաստակել է 4.5 միավոր և 1-4-րդ տեղերը բաժանում է Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ:
3-րդ և 4-րդ խաղափուլերում 22-ամյա շախմատիստը հաղթանակ է տարել Վասիլի Իվանչուկի և Անիշ Գիրիի նկատմամբ։
Տիգրան Պետրոսյանը և Կարեն Գրիգորյանը վաստակել են 3.5 միավոր, Զավեն Անդրիասյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 3, Էմին Օհանյանն ունի 2.5, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 2 միավոր:
Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 4 հնարավորից ունեն 2-ական միավոր, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 1.5:
Հաջորդ խաղափուլը կկայանա դեկտեմբերի 27-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: