Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 9 պարտիայից հետո.
- ՄԳ Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր
- ՄԳ Արամ Հակոբյան՝ 5.5 միավոր
- ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 5 միավոր
- ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 5 միավոր
- ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 4.5 միավոր
- ՄԳ Մամիկոն Ղարիբյան՝ 4.5 միավոր
- ՄԳ Էմին Օհանյան՝ 3.5 միավոր
- ՄՎ Արթուր Դավթյան՝ 2.5 միավոր
Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիների արդյունքները 8 պարտիայից հետո.
- ՄԳ Էլինա Դանիելյան՝ 4.5 միավոր
- ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 4.5 միավոր
- ԿՄԳ Մարիամ Մկրտչյան՝ 4 միավոր
- ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 3 միավոր
Դեկտեմբերի 28-ին կավարտվի արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Հաջորդ օրը կմեկնարկի կայծակնային շախմատի ԱԱ-ն:


