Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության երկրորդ խաղային օրը կայացել է 4 խաղափուլ: 9-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն 5,5-ական միավոր վաստակած Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը:
Շանթ Սարգսյանն ունի 5 միավոր, Սամվել Տեր-Սահակյանը՝ 4.5, Մանուել Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը՝ 4-ական, Տիգրան Հարությունյանը՝ 3, Էմին Օհանյանը՝ 2.5:
Կանանց առաջնության 9-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը վաստակել է 5 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 4, Մարիամ Մկրտչյանը՝ 3.5:
Հիշեցնենք, որ տղամարդկանց առաջնությունն անցկացվում է 13 խաղափուլով, իսկ կանանց պայքարը՝ 11: Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ից 30-ը:


