Logo

Արագ շախմատի ԱԱ. Հայ շախմատիստների արդյունքներն առաջին խաղային օրվանից հետո

11:40 / 27.12.2023Շախմատ
null

Արագ շախմատի աշխարհի առաջնությունում ավարտվել է առաջին խաղային օրը: 5-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վաստակել է 3.5 միավոր:

Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանն ուննեն 3-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը՝ 2.5, Հայկ Մարտիրոսյանը՝ 2, Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը՝ 1.5-ական, իսկ Տիգրան Հարությունյան՝ 1:

3-րդ խաղափուլում Տիգրան Պետրոսյանը սև խաղաքարերով մրցել է աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ ու պարտվել 39-րդ քայլին:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյան 4 խաղափուլից հետո ունի 2.5 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 2, իսկ Մարիամ Մկրտչյան՝ 1:

Հիշեցնենք, որ տղամարդկանց առաջնությունն անցկացվում է 13 խաղափուլով, իսկ կանանց պայքարը՝ 11:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա