Logo

Արագ գոլերի թիմը․ ԱՊԼ-ում տպավորիչ ռեկորդ է գրանցվել

20:30 / 28.09.2024Ֆուտբոլ
null

«Բրենթֆորդը» տպավորիչ ռեկորդ է գրանցել Անգլիայի առաջնությունում, որի 6-րդ տուրում 1-1 հաշվով է ավարտել «Վեսթ հեմի» դեմ տնային հանդիպումը։

Դաշտի տերերի կազմում խաղի հաշիվը 37-րդ վայրկյանին բացել է կամերունցի հարձակվող Բրայան Մբեմոն։

«Բրենթֆորդը» պատմության մեջ առաջին թիմն է, որն Անգլիայի Պրեմիեր լիգայում երրորդ խաղում անընդմեջ գոլ է խփում առաջին րոպեին, հաղորդում է Opta-ն։

Նախորդ երկու տուրերում «Բրենթֆորդն» արագ գոլ էր խփել «Մանչեսթեր Սիթիի» (1-2) ու «Տոտենհեմի» (1-3) հետ մրցավեճերում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Վեսթ Հեմ»` 1-1

Բրայան Մբեմո, 1 – Տոմաշ Սոուչեկ, 54

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ