Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը» մոտ է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է Le Parisien-ը:
Ակումբները համաձայնության են հասել, մնում է ստանալ ֆուտբոլիստի դրական պատասխանը:
Եթե գործարքը չխափանվի, Վերատին կկնքի 3 տարվա պայմանագիր, իսկ փարիզյան ակումբը կստանա 30 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը ֆրանսիական ակումբի գույները պաշտպանում է 2012 թվականից և անցկացրած 416 խաղում դարձել է 11 գոլի և 61 ասիստի հեղինակ:


