Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում:
Marca-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին պաշտոնական առաջարկ է արել Սաուդյան Արաբիայի բրոնզե մեդալակիր «Ալ Հիլյալը», որը պատրաստ է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ տալ 32-ամյա խաղացողին: Ընթանում են բանակցություններ:
2022/23 մրցաշրջանում Գրիզմանն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 48 խաղի, խփել 16 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում:


