Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալ» ակումբը պաշտոնական տրանսֆերային առաջարկով դիմել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Արաբական ակումբն աշխարհի նորընծա չեմպիոնին առաջարկել է տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր:
Այնուամենայնիվ, «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստը մոտ է ՊՍԺ-ից հեռանալուն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի չեմպիոնի հետ Մեսիի պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: