Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարել է մրցավարական նորարարությունների մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
Նախատեսվում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործարկել խաղից դուրս վիճակն արձանագրող ավտոմատ համակարգ: Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցավարները VAR համակարգի միջոցով կայացրած որոշումները բացատրելու են հենց խաղի ժամանակ խոսափողով: Որոշումը լսելի կլինի ստադիոնում ներկա երկրպագուների ու հեռուստադիտողների համար:
Այս նորարարությունն արդեն փորձարկվել է Անգլիայի Լիգայի գավաթի «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» (1-0) առաջին խաղի ժամանակ: Սթյուարթ Էթվելը հենց խոսափողով հայտարարեց «Տոտենհեմի» ֆուտբոլիստի՝ խաղից դուրս վիճակում լինելու մասին:
Պրեմիեր լիգան հույս ունի փոփոխություններն սկսել այս մրցաշրջանի վերջում: Նորարարություններն ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն հաջորդ մրցաշրջանի մեկնարկից:


