Logo

ԱՊԼ-ում և Լա լիգայում խաղացած ֆուտբոլիստը տեղափոխվել է «Նոա»

20:18 / 01.02.2024Ֆուտբոլ
null

«Նոան» իր պաշտոնական էջի միջոցով հայտնել է հերթական համալրման մասին։

Հայկական ակումբը պայմանագիր է կնքել կիսապաշտպան Ալֆրեդ Նդիայեի հետ։ 33-ամյա ֆուտբոլիստը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո, խաղացել է այնպիսի հեղինակավոր ակումբներում, ինչպիսիք են անգլիական «Սանդերլենդը», «Հալ Սիթին», «Վուլվերհեմփթոնը», իսպանական «Բետիսը», «Վիլյառեալը» և «Մալագան»։

Ընդհանուր առմամբ սենեգալցին 61 հանդիպում է անցկացրել ֆրանսիական Լիգա 1-ում, 59 հանդիպում՝ Լա լիգայում, 31 հանդիպում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նդիայեն Սենեգալի ազգային հավաքականում մասնակցել է 28 հանդիպման և խփել 1 գոլ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ