Ուելսցի մասնագետ Սթիվ Կուպերը նշանակվել է «Լեսթերի» գլխավոր մարզիչ։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
44-ամյա մարզիչի նախորդ աշխատավայրն անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթն» էր, որը գլխավորել է 2021–2023 թվականներին։ Կուպերն աշխատել է նաև Ուելսի «Սուոնսիում», Անգլիայի Մ16 ու Մ17 հավաքականներում ու «Լիվերպուլի» համակարգում։ Անգլիայի պատանեկան հավաքականը նրա գլխավորությամբ դարձել է աշխարհի մինչև 17 տարեկանների չեմպիոն։
«Լեսթերի» գլխավոր մարզիչի պաշտոնում Սթիվ Կուպերը փոխարինել է իտալացի Էնցո Մարեսկային, որը վերջերս գլխավորել էր Լոնդոնի «Չելսին»։ 2016թ․ Անգլիայի չեմպիոն «Լեսթերն» ավարտված մրցաշրջանում հաղթել էր Չեմպիոնշիփում ու նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր։