Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Բրայթոնը» հյուրընկալեց Lոնդոնի «Տոտենհեմին» և հաղթեց 4-2 հաշվով: «Ճայերի» կազմում դուբլի և ասիստի հեղինակ դարձավ Ժուաո Պեդրոն:
Խաղի ավարտից 10 րոպե առաջ Ռոբերտո դե Ձերբիի գլխավորած թիմը հաշվի մեջ առջևում էր 4-0 հաշվով, բայց հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը:
Անգե Պոստեկօղլուի գլխավորած թիմը 36 միավորով մնաց 5-րդ տեղում, իսկ «Բրայթոնը» միավորների քանակը հասցրեց 30-ի և բարձրացավ 8-րդ տեղ:
Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
«Բրայթոն» - «Տոտենհեմ»՝ 4-2 (տեսանյութ)
Ջեք Հինշելվուդ, 11, Ժուաո Պեդրո, 23 (11մ.), 76 (11մ.), Պերվիս Էստուպինյան, 63 - Ալեխո Վելիս, 81, Բեն Դևիս, 86


