Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։
Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ 53-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ջոել Ուորդը գրավեց սեփական դարպասը, իսկ 66-րդ րոպեին լոնդոնցիների առաջատարներից Հյոն Մին Սոնը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Ավելացված ժամանակում Ջորդան Այուն կրճատեց հաշվի տարբերությունը։
«Տոտենհեմը» շարունակում է անպարտելի մնալ ԱՊԼ-ում և վաստակած 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Քրիսթալ Փելասը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և 12 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։
Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» - «Տոտենհեմ»՝ 1-2
Ջորդան Այու, 90+4 - Ջոել Ուորդ, 53 (ինքնագոլ), Հյոն Մին Սոն, 66