Logo

ԱՊԼ․ Սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

15:43 / 10.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը կարիերայում 4-րդ անգամ նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը։

Նորվեգացին Պրեմիեր լիգայում սեպտեմբերին անցկացրել է 3 հանդիպում, խփել է 5 գոլ ու կատարել է 1 արդյունավետ փոխանցում։

Ամսվա լավագույն մարզչի մրցանակը ստացել է «Քրիստալ Փելասի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները։ Նրա գլխավորությամբ «Քրիստալ Փելասը» 3 խաղում տարել է 2 հաղթանակ, գրանցել է 1 ոչ-ոքի։ Ավստրիացի մասնագետը կարիերայում առաջին անգամ է արժանացել այս մրցանակին։

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ