«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի տնային խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրենթֆորդի» դարպասը:
Դուբլ ձևակերպեց եգիպտոսցի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը, մեկ գոլով էլ աչքի ընկավ պորտուգալացի Դիոգու Ժոտան: Ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսն առաջին կեսում երկու գոլ խփեց, որոնք չեղարկվեցին խաղից դուրս վիճակի պատճառով:
Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» միավորների քանակը հասցնում է 27-ի և երկրորդն է: «Բրենթֆորդը» 16 միավորով 10-րդ տեղում է:
ԱՊԼ, 12-րդ տուր
«Լիվերպուլ» - «Բրենթֆորդ»՝ 3-0 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 39, 62, Դիոգու Ժոտա, 74