Անգլիայի Պրեմիեր լիգան ֆինանսական խախտումների համար մեղադրանք է ներկայացրել «Լեսթերին», հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Անգլիական ակումբը մեղադրվում է շահույթի, ֆինանսական կայունության կանոնները խախտելու և 2022-23 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը չներկայացնելու համար:
Պրեմիեր լիգայի համապատասխան մարմինը գործը ներկայացրել է անկախ հանձնաժողովի քննությանը:
«Լեսթերն» արդեն հասցրել է արձագանքել և խորը հիասթափություն է հայտնել լիգայի ղեկավարության նման վերաբերմունքի համար:
«Մենք պայքարելու ենք բոլոր թիմերի իրավունքների համար»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցենք, որ «Լեսթերը» ԱՊԼ-ից դուրս էր մնացել 2022-23 մրցաշրջանում և այժմ հանդես է գալիս Չեմփիոնշիփում:


