Logo

ԱՊԼ. Մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակի հավակնորդները

23:55 / 18.05.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին:

Մրցանակի համար պայքարում են «Նյուքասլի» նիդերլանդցի պաշտպան Սվեն Բոթմանը, «Բրայթոնի» էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն, «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը, «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը, «Բրայթոնի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերը, Լոնդոնի «Արսենալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, վինգերներ, բրազիլացի Գաբրիել Մարտինելին ու անգլիացի Բուկայո Սական: 

Ցանկում ընդգրկվել են այն ֆուտբոլիստները, որոնց 23-ամյակը լրացած չի եղել մրցաշրջանի առաջին խաղում:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 35 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 85 միավորով առաջատարն է, 4 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալին», որը մեկ խաղ ավելի է անցկացրել: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ