Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս անսպասելիորեն 1-2 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»:
13-րդ րոպեին Ռուբեն Դիաշի ինքնագոլի շնորհիվ «Գայլերն» առաջ անցան հաշվի մեջ: Երկրորդ կեսում Խուլիան Ալվարեսին հաջողվեց հավասարեցնել հաշիվը տուգանայինից կատարած հրաշալի հարվածով: Րոպեներ անց, սակայն, Խի Չան Խվանը «Վուլվզին» կրկին առաջ մղեց հաշվի մեջ՝ հաղթանակ բերելով իր թիմին:
«Մանչեսթեր Յունայթեդն» էլ սեփական խաղադաշտում 0-1 հաշվով պարտվեց «Քրիստալ Փելասին»: Հանդիպման միակ և հաղթական գոլը 25-րդ րոպեին խփեց Յոաքիմ Անդերսենը:
«Քրիստալ Փելասը» շրջանցեց «Կարմիր սատանաներին». թիմերը համապատասխանաբար զբաղեցնում են 9-րդ և 10-րդ տեղը: Չնայած պարտությանը՝ երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 18 միավորով պահպանեց առաջին տեղը, «Վուլվերհեմփթոնը» 7 միավորով բարձրացավ 13-րդ տեղ:
Պրեմիեր Լիգա, 7-րդ տուր
«Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»՝ 2-1 (տեսանյութ)
Ռուբեն Դիաշ (ինքնագոլ), 13, Խի Չան Խվան, 66 - Խուլիան Ալվարես, 58
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Քրիստալ Փելաս»՝ 0-1 (տեսանյութ)
Յոաքիմ Անդերսեն, 25