Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Էվերթոնին»։
«Գուդիսոն Պարկում» կայացած խաղում Պեպ Գվարդիոլայի թիմը կարողացավ կամային հաղթանակի հասնել 3-1 հաշվով։ Սա «Մանչեսթեր Սիթիի» առաջին խաղն էր աշխարհի ակումբային առաջնությունից հետո, որտեղ Անգլիայի չեմպիոնը դարձել էր գավաթակիր։
«Էվերթոնը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայում։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
«Էվերթոն» - «Մանչեսթեր Սիթի»` 1-3
Ջեք Հերիսոն, 29 - Ֆիլ Ֆոդեն, 53, Խուլիան Ալվարես, 64, Բեռնարդու Սիլվա, 87


