Logo

ԱՊԼ-ի սենսացիա համարվող ակումբը բանակցում է Դյոկերեշի տրանսֆերի շուրջ

14:19 / 20.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթը» ցանկանում է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է Topskills sports-ը:

«Անտառայինների» ներկայացուցիչներն արդեն ժամանել են Պորտուգալիայի մայրաքաղաք և քննարկում են հնարավոր գործարքը:

Լիսաբոնյան ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 75 միլիոն եվրո:

Շվեդ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «Առյուծների» կազմում անցկացրել է 41 հանդիպում, խփել է 40 գոլ, կատարել 10 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ