Մադրիդի «Ռեալի» և իտալական «Միլանի» միջև ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղից առաջ տեղի է ունեցել տհաճ միջադեպ։
Անվանի դարպասապահ, այժմ հեռուստատեսային փորձագետ աշխատող Շակա Հիսլոլը ESPN-ի հաղորդման ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Միջադեպի պատճառով հաղորդումն ընդհատվել է գովազդային հոլովակով։ Երբ հեռարձակումը վերսկսել է, մյուս հաղորդավարը հաստատել է, որ նախկին դարպասապահը ուշքի է եկել, նրա հետ ամեն բան կարգին է։
Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում 54-ամյա Շակա Հիսլոլը խաղացել է անգլիական ակումբներում, այդ թվում՝ «Վեսթ Հեմում» ու «Նյուքասլում»։ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նախկին դարպասապահը կարիերան ավարտել է 2007-ին։


