Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակի թեկնածուների ցանկը:
Մրցանակի համար առաջադրվել է 8 ֆուտբոլիստ.
- Մորգան Գիբս-Ուայթ («Նոթինգհեմ Ֆորեսթ») – 32 խաղ, 16 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 8 պարտություն, 6 գոլ, 8 գոլային փոխանցում։
- Ռայան Գրավենբերխ («Լիվերպուլ») – 35 խաղ, 25 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 2 պարտություն, 4 գոլային փոխանցում։
- Ալեքսանդր Իսակ («Նյուքասլ») – 33 խաղ, 20 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 9 պարտություն, 23 գոլ, 6 գոլային փոխանցում։
- Բրայան Մբեմո («Բրենթֆորդ») – 36 խաղ, 16 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 13 պարտություն, 18 գոլ, 7 գոլային փոխանցում։
- Դեկլան Ռայս («Արսենալ») – 33 խաղ, 16 հաղթանակ, 13 ոչ-ոքի, 4 պարտություն, 3 գոլ, 7 գոլային փոխանցում։
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 36 խաղ, 25 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 3 պարտություն, 28 գոլ, 18 գոլային փոխանցում։
- Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ») – 36 խաղ, 25 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 3 պարտություն, 3 գոլ, 1 գոլային փոխանցում:
- Քրիս Վուդ («Նոթինգհեմ Ֆորեսթ») – 34 խաղ, 17 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 9 պարտություն, 20 գոլ, 3 գոլային փոխանցում:
Մրցանակի հաղթողը կորոշվի երկրպագուների և մասնագետների քվեարկության միջոցով։ Երկրպագուները կարող են քվեարկել մինչև մայիսի 19-ը։
ԱՊԼ. 2024/25 մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդները


