Logo

ԱՊԼ-ի լավագույն 4 թիմերն այս պահին՝ ըստ Արսեն Վենգերի

16:36 / 31.10.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է՝ ո՛ր 4 թիմերին է համարում լավագույնն Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Միշտ սիրում եմ ասել այն, ինչ իրականում զգում եմ: Ի սրտե հավատում եմ, որ «Տոտենհեմը» կլինի տիտղոսը հաղթելու հավակնորդներից: Նրանք ձեռք բերեցին Ջեյմս Մեդիսոնին, որը հիասքանչ ֆուտբոլիստ է: Նա կիսապաշտպանական ու հարձակման գծերի կապող օղակն է: Միկի վան դե Վենը նույնպես բացառիկ խաղացող է: Իսկ ահա Սոնին կենտրոն տեղափոխելը նույնպես լավ որոշում է:

Ինչ վերաբերում է Պրեմիեր լիգայի լավագույն քառյակին, ապա «Արսենալը», «Տոտենհեմը», «Լիվերպուլն» ու իհարկե «Սիթին»: Այս պահին նրանք համապատասխանում են լավագույն քառյակ ասվածին»,- beIN Sports-ը մեջբերում է Արսեն Վենգերի խոսքը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետո «Տոտենհեմն» առաջատարն է: Լոնդոնյան ակումբին հաջորդում են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ