Logo

ԱՊԼ-ի գլխավոր ռմբարկուներից մեկը՝ «Արսենալի» տեսադաշտում

19:51 / 15.01.2025Ֆուտբոլ
null

«Բրենթֆորդի» վինգեր Բրայան Մբեմոն հայտնվել է «Արսենալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Լոնդոնյան ակումբը կամերունցի ֆուտբոլիստին համարում է հարձակման եզրերն ամրապնդելու հիմնական թեկնածու։ «Զինագործները» պատրաստ են օգտվել այն փաստից, որ 25-ամյա Մբեմոյի՝ «Բրենթֆորդի» հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2026թ. հուլիսի 1-ին։ «Արսենալը» մտադիր է հաջորդ ամռանն ակտիվ քայլեր ձեռնարկել` նրան ձեռք բերելու համար։

Մբեմոն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 21 խաղում 13 գոլ է խփել և գլխավոր ռմբարկուների պայքարում Ալեքսանդր Իսակի («Նյուքասլ») ու Քրիս Վուդի («Նոթինգհեմ Ֆորեսթ») հետ կիսում է 4-6-րդ տեղերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ