Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների ֆուտբոլիստները ծնկի կիջնեն 23-րդ և 24-րդ տուրերի հանդիպումների մեկնարկից առաջ՝ անցկացնելով հակառասիստական արշավ, հայտնում է BBC-ն:
Խաղերը տեղի կունենան փետրվարի 11-13-ը և 18-19-ը:
Հիշեցնենք, որ անցյալ ամառ Պրեմիեր լիգայի ակումբները քվեարկությամբ որոշել էին հրաժարվել երկու տարվա վաղեմության ավանդույթից (ծնկի իջնել յուրաքանչյուր խաղի մեկնարկից առաջ)` որոշելով դա անել միայն հատուկ առիթներով:
Ավելի վաղ «Մալյորկա» - «Ռեալ» Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում (1-0) տանտերերի երկրպագուներից մեկը մադրիդյան գրանդի բրազիլացի վինգեր Վինիսիուսի հասցեին ռասիստական արտահայտություն էր արել, որից հետո Լա լիգան հետաքննություն էր սկսել: